Մրցավարների տեսուչ Քնարիկ Գրիգորյանը կրկնակի նշանակում է ստացել միջազգային մրցասպարեզում, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
ՀՖՖ ներկայացուցիչը որպես մրցավարների տեսուչ հոկտեմբերի 4-ին կգործուղվի կանանց ֆուտբոլի Եվրոպայի 2021թ․-ի առաջնության որակավորման փուլի Դանիա-Բոսնիա և Հերցեգովինա, որից հետո Եվրոպայի Մ17 կանանց 2020թ․-ի առաջնության նախընտրական փուլի 5-րդ խմբի մրցաշարին (Ֆարերյան կղզիներ, հոկտեմբերի 17-ից 23-ը)։
Հայ մրցավարական անձնակազմ կաշխատի նաև հոկտեմբերի 4-ին Կանանց Եվրոպայի 2021թ․ առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակ կայանալիք Ալբանիա-Պորտուգալիա խաղում։
Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Ռուզաննա Պետրոսյանը, նրան եզրերում կօգնեն Հասմիկ Ղարիբյանը և Քրիստինե Գրիգորյանը։
4-րդ պաշտոնյան Արաքսյա Սարիբեկյանն է։