Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը։ Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է բելգիական «Բրյուգեին»։
Առաջին կեսից հետո «արքայական» ակումբը պարտվում է 0-2 հաշվով։ Հանդիպման 9-րդ րոպեին Էմանուել Դենիսը առաջ մղեց հյուրերին։ 39-րդ րոպեին նույն Դենիսը, օգտվելով Սերխիո Ռամոսի և Լուկա Մոդրիչի անհամաձայնեցված գործողություններից, հանդիպման հաշիվը դարձրեց 2-0 հոգուտ «Բրյուգեին»։