Լոնդոնի «Չելսիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռոս Բարքլիի հետ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի տվյալներով՝ կիսապաշտպանը վիճել է տաքսու վարորդի հետ՝ մեքենայում աղտոտելու պատճառով։ Բարքլին հրաժարվել է մաքրել իր հետևից, ինչից հետո մերժել է նաև վճարելու պահանջը։ Տաքսու վարորդը ոստիկանություն է կանչել, որը պարտավորեցրել է ֆուտբոլիստին վճարել գումարը։ Վկայի խոսքով՝ Բարքլին հարբած է եղել և հազիվ է կանգնած մնացել ոտքերի վրա:
Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 2-ին, տեղի կունենա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Լիլ» — «Չելսի» հանդիպումը: