89 կգ քաշային կարգում ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Հակոբ Մկրտչյանը մեկնաբանեց իր ելույթը ԱԱ-ում և խոսեց զգացողությունների մասին:
«Բառերով չեմ կարող արտահայտել զգացողություններս։ Շնորհակալ եմ բոլորին, որ այսպես լավ դիմավորեցին մեզ։ Հետագայում կփոխեմ քաշային կարգս ու հանդես կգամ 96 կգ քաշային կարգում, որպեսզի կարողանամ Օլիմպիական խաղերին մասնակցել»,- գյումրեցի ծանրորդի խոսքերը փոխանցում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել էր երկամարտի 4 մեդալով (2 ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե) և երկրորդ տեղը գրավել թիմային հաշվարկում: