Audiencia Nacional-ը՝ Իսպանիայի կենտրոնական դատարանը փակել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և նրա հիմնադրամի դեմ գործը՝ հարկերից խուսափելու, խարդախության և փողերի լվացման մեղադրանքով, հաղորդում է Marca-ն:
Դատավոր Մարիա Տարդոնը համաձայնել է մերժել Լիոնել Մեսսիի հիմնադրամի նախկին աշխատակցի կողմից հարուցված գործը, նրա, ինչպես նաև նրա հոր և եղբոր դեմ:
Գործը փակվել է տվյալների և խախտումների ապացույցների բացակայության պատճառով։ Բոլոր մեղադրանքները հիմնված էին միայն լրատվամիջոցների նորությունների վրա։ Գործը կարճվել է քրեական դատավարության օրենսգրքի 637-րդ հոդվածի համաձայն։