Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը ցանկանում է, որ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն անտեսի Եվրո-2020-ի որակավորման խաղերին մասնակցելու Խորվաթիայի հավաքականի հրավերը:
Marca-ի համաձայն՝ «արքայական» ակումբում մտավախություն ունեն, որ 34-ամյա ֆուտբոլիստը կարող է կրկին վնասվածք ստանալ ազգային թիմում: Հիշեցնենք, որ Մոդրիչը մկանային վնասվածքի պատճառով բաց էր թողել երկու շաբաթ, և այդ կորուստը զգալի էր՝ հաշվի առնելով թիմում կիսապաշտպանների պակասը։
Հոկտեմբերին Խորվաթիայի հավաքականը կմրցի Հունգարիայի և Ուելսի հետ: