«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան դիմել է մանկունիացիների երկրպագուներին: Նա երկրպագուներին կոչ է արել միասնական լինել դժվարին պահերին ու խոսել նաև մյուս ակումբների երկրպագուների չարախնդության մասին.
«Ես միշտ ասում եմ, որ մարդիկ մեզ վրա ծիծաղում են, քանի որ նախկինում մեր պատճառով տառապել են:
Բայց եթե դուք չեք ցանկանում աջակցել մեզ, երբ մենք պայքարում ենք, նշանակում է՝ չեք կարող աջակցել մեզ նաև երբ հաղթում ենք: «Մանչեսթեր Յունայթեդին» երկրպագուների դրական լիցք է անհրաժեշտ:
Մենք բոլորս միասին պետք է աշխատենք այդ ուղղությամբ».- գրել է Էվրան Instagram-ի իր էջում:
6 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» իր ակտիվում ունի ընդամենը 8 միավոր: 6-րդ տուրում «կարմիր սատանաները» 0:2 հաշվով պարտվեցին «Վեսթ Հեմին: