«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անգլիական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո կարող է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը»:
Ինչպես հաղորդում է The Athletic-ը, «Յուվենտուսը» Գվարդիոլային առաջարկել էր գլխավոր մարզիչի պաշտոնը դեռևս մարտին, սակայն այդ ժամանակ Պեպը մերժել էր իտալացիներին:
Ընդ որում, իսպանացին «ծեր սինյորայի» փոխնախագահ Պավել Նեդվեդին հայտնել է, որ ապագայում հաճույքով կաշխատի Իտալիայում և որ նոր առաջարկի դեպքում մի քանի տարի անց կընտրի «Յուվենտուսը»:
Գվարդիոլայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: