Իտալիայի առաջնության նախորդ տուրի շրջանակներում կայացավ միլանյան դերբին, որտեղ «Ինտերը» 2-0 հաշվով պարտության մատնեց «Միլանին»:
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Քրիստիան Վիերին, ով ժամանակին հանդես է եկել միլանյան երկու ակումբներում, անդրադարձել է այդ հանդիպմանը, նշելով, որ «Ինտերը» բացահայտ առավելություն ուներ այդ խաղում:
«Մրցակցություն չկար: «Ինտերը» բացարձակ առավելություն ուներ «Միլանի» նկատմամբ: Երևում էր, որ նրանք դաշտ են դուրս եկել մարտական և ագրեսսիվ տրամադրվածությամբ: Եթե Դոնարումման չլիներ, «Ինտերը» կարող էր 5-6 գոլ ուղարկել Միլանի դարպասը:
Լուկակուն ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ: Կոնտեն ամեն գնով ցանկանում էր ձեռք բերել նրան և դա արդարացված էր»: