«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը Twitter-յան իր էջից հեռացրել է Եգիպտոսի հավաքականի վերաբերյալ գրությունը։
Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ եգիպտացի լրագրողը FIFA The Best-ի քվեարկությանը մասնակցելիս Սալահին նշել է երրորդ հորիզոնականում։ Ավելին, Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչն ու ավագը ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը։ Արդյունքում 27-ամյա ֆուտբոլիստը չորրորդն է եղել վաստակած 26 միավորով։
Բացի այս ամենը, Սալահը տարօրինակ գրություն է թողել Twitter-ի իր էջում․
«Ինչքան էլ որ նրանք փորձեն փոխել սերս քո և մարդկանց հանդեպ, դա նրանց չի հաջողվելու»,-գրել է Սալահը։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։