Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը կարող է չմասնակցել 2022թ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ռուսները դուրս կմնան ֆուտբոլային գլխավոր ստուգատեսից, եթե Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը(WADA) պատժամիջոցների ենթարկի ռուսական սպորտը, կապված Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի սկանդալային դեպքի հետ:
Ռուսաստանը երեք շաբաթ ունի, որպեսզի բացատրություն տա Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի կողմից WADA-ին կեղծ թեստերի ուղարկման համար:
Սեպտեմբերի 22-ին կազմակերպությունը պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանին, որ հետաքննություն է սկսում փաստաթղթերի անհամապատասխանության գործով:
Telegraph-ի փոխանցմամբ, Ռուսաստանը կարող է զրկվել նաև 2020թ Օլիմիական խաղերի մասնակցությունից:
ՌԴ Օլիմպիական կոմիտեից տեղեկատվությունը հաստատել են և նշել, որ իրավիճակը չափազանց լուրջ է: