«Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլլիանը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» նախատեսում է ամռանը ձեռք բերել Վիլլիանին ազատ գործակալի կարգավիճակում:
Ֆուտբոլիստը դեռևս չի կարողանում համաձայնության գալ «ազնվականների» հետ նոր պայմանագրի շուրջ, իսկ գործող պայմանագիրը լրանում է 2020 թ ամռանը:
Վիլլիանը այս մրցաշրջանում «Չելսիի» կազմում մասնակցել է 5 հանդիպման: