«Բրեշիայի» հենակետային կիսապաշտպան Սանդրո Տոնալլին «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությանն է արժանացել:
La Gazetta delo sport-ի թղթակից Նիկոլո Սկիրայի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտը այսօր կհետևի իտալացի ֆուտբոլիստին Ա Սերիայի «Յուվենտուս»-«Բրեշիա» խաղի ընթացքում:
Բացի այդ, Տոնալլիի ծառայություններով հետաքրքված է նաև Դորտմունդի «Բորուսիան»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացուն իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև «Ֆիորենտինան» և ՊՍԺ-ն:
Սանդրո Տոնալլիի պայմանագրի ժամկետը «Բրեշիայի» հետ նախատեսված է մինչև 2021թ հունիս: