The Times-ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:
Հաղորդվում է, որ «մանկունյացիները» արդեն սկսել են բանակցել 26-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի հետ, նոր համաձայնության պայմանների շուրջ:
«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը անձամբ է հետաքրքրված ֆրանսիացի ֆուտբոլիստին թիմում պահելով:
Պոլ Պոգբան «Յունայթեդի» կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 4 հանդիպման:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է Մադրիդի «Ռեալը»: