Թվով 4-րդ Լեյվերի Գավաթը կկայանա 2020-ի սեպտեմբերի 25-ից 27-ին, Բոստոնի «ՏԴ-գարդեն» արենայում: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Մարզադաշտը տեղավորում է 19 հազար հանդիսական և հանդիսանում է NHL-ի «Բոստոն Բրյուինզ» և NBA-ի «Բոստոն Սելթիկս» թիմերի տնային մարզադաշտը:
Ավելի վաղ Լեյվերի Գավաթն անցկացվել է Պրահայում (2017), Չիկագոյում (2018) և Ժնևում (2019):
Այս խաղարկությունում Աշխարհի հավաքականը 11-13 հաշվով պարտվեց Եվրոպայի հավաքականին, որի կազմում էին իսպանացի Ռաֆաել Նադալը, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ավստրիացի Դոմինիկ Տիմը, գերմանացի Ալեքսանդր Զվերևը, հույն Ստեֆանոս Ցիցիպասը և իտալացի Ֆաբիո Ֆոնյինին:
2019-ին Լեյվերի Գավաթն առաջին անգամ անցկացվեց իբրև ATP օրացույցի մաս: