Հայտնի են դարձել FIFA-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:
Առաջին տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, որը հավաքել է 46 միավոր։ Երկրորդ տեղում է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը՝ 38 ձայնով։ Երրորդ տեղում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է(36):
Քվեարկության արդյունքներն ամբողջությամբ հետևյալն են:
1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») — 46
2. Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ») ՝ 38
3. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») — 36
4. Մուհամեդ Սալահ («Լիվերպուլ») — 26
5. Սադիո Մանե («Լիվերպուլ») — 23
6. Կիլիան Մբապե (ՊՍԺ) — 17
7-8. Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա») — 16
7-8. Էդեն Ազար («Ռեալ Մադրիդ») — 16
9. Մատեյս դե Լիգտ («Յուվենտուս») — 9
10. Հարի Քեյն («Տոտենհեմ») — 5.