«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ թիմի պատանի հարձակվող Անսու Ֆատին իրեն տպավորել է առաջին իսկ հանդիպումից:
«Ֆատին ինձ տպավորեց, երբ տեսա նրան առաջին մարզմանը: Նա բոլոր որակները ունի, որպեսզի «Բարսայի» համար կարևոր ֆուտբոլիստ դառնա ապագայում: Սակայն ամենակարևորը այն է, որ նա կարողանա հաղթահարի ճնշումը և դա չխանգարի նրան աճել»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Ֆատին Իսպանիայի չեմպիոնի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ: