«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վինսենտ Ֆոնտը կասկածներ է հայտնել, թե Էռնեստո Վալվերդեն հարմար տարբերակ է ակումբի համար:
«Վալվերդեն ազնիվ, բարի, աշխատասեր մարզիչ է, սակայն նրա ղեկավարությամբ թիմը հեռանում է մեր փիլիսոփայությունից: Ես կհեռացնեի նրան «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո, սակայն ներկայիս ղեկավարությունը այլ կերպ վարվեց:
Կարծում եմ, որ Վալվերդեն կարող է ավարտին հասցնել այս մրցաշրջանը և վստահ եմ, որ «Բարսան» այս մրցաշրջանում էլ կնվաճի Լա Լիգան: Սակայն Չեմպիոնների լիգայում մեզ բարդություններ են սպասվում:
Վալվերդեն ավարտին կհասցնի այս մրցաշրջանը, սակայն չեմ կարծում, որ նա հեռանկար ունի թիմում»,- Ֆոնտի խոսքերն է մեջբերում Mundo Dportivo-ն: