Միլանի «Լա Սկալա» թատրոնում քիչ անց տեղի կունենա FIFA the Best մրցանակաբաշխությունը:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Վիրջիլ վան Դեյկը, Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: Բացի այդ, կհայտարարվի նաև լավագույն դարպասապահի անունը: Այս մրցանակի համար պայքարում են «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսսոնը, «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը , և «Բարսելոնան» ներկայացնող Մարկ-Անդրե տեր Շտեգենը:
Տարվա լավագույն մարզչի կոչմանը հավակնում են Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»):
Մեկնարկը՝ 22:30: Մրցանակաբաշխությանն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել Առաջին ալիքի եթերում՝ այս հղումով։