«Ֆեռարիի» ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետտելը նշել է, որ թիմային հաջողությունները իր համար ամենաառաջնայինն են:
Սինգապուրի Գրան-պրիի ժամանակ իրավիճակ ստեղծվեց, երբ Ֆետտելը փիթ-ստոպի հաշվին կարողացավ առաջ անցնել թիմի մյուս ավտոարշավորդ Լեկլերից:
«Մրցարշավից հետո ես ռադիոյով հայտարարեցի, որ թիմի հաջողությունները ինձնից և, առհասարակ, անհատականություններից կարևոր են:
Ես ուրախ եմ թիմակիցներիս համար, քանի որ մենք դուբլ գրանցեցինք: Իհարկե, անձնական հաջողությունները ևս կարևոր են: Ես և Լեկլերը այստեղ ենք հաղթելու համար: Բայց ամեն դեպքում թիմը ինձ համար առաջին տեղում է»,-հայտարարել է Ֆետտելը: