Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը նորամուտը նշեց Բունդեսլիգայում՝ փոխարինման մտնելով «Վոֆլսբուրգի» հետ խաղում։ «Հոֆենհայմը» արտագնա հանդիպումը ավարտեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Հայ ֆուտբոլիստը 70-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ՝ փոխարինելով Իշակ Բելֆոդիլին։ Հայ ֆուտբոլիստը բավականին լավ մտավ խաղի մեջ, սակայն 90+1 րոպեին զգուշացվեց դեղին քարտով։
Ադամյանը դարձավ երկրորդ հայ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանից հետո, որը խաղաց գերմանական Բունդեսլիգայում։
26-ամյա ֆուտբոլիստը մինչ այս մեկ հանդիպման էր մասնակցել «Հոֆենհայմի» երկրորդ թիմի կազմում ու դարձել գոլի հեղինակ։
Այս հանդիպումից հետո «Հոֆենհայմը» 5 միավորով Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Վոլֆսբուրգը» 9 միավորով 8-րդն է։