«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Իտալիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Բրեշիայի» հետ խաղը։
Հարձակվողը չի ընդգրկվել թուրինյան ակումբի հայտացուցակում։ Ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտնել էր, որ Ռոնալդուն ազդրի մկանի թեթև վնասվածք ունի։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Ռոնալդուն Ա Սերիայի 4 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Պորտուգալացու պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը։
«Բրեշիա»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23-00-ին։ «Յուվենտուսը», վաստակելով 10 միավոր, Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում։