Լիգա 1-ի 6-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Լիոնի» կողմից ու հաղթանակ կորզեց վերջին րոպեներին։
Մինչև 87-րդ րոպեն թիմերից ոչ մեկին ոչինչ անել չհաջողվեց։ 87-րդ րոպեին Անխել դի Մարիայի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց հյուրերի հարձակվող Նեյմարը։ Այսպիսով, Տուխելի սաները Փարիզ են վերադառնում 3 միավորով։
Փարիզյան ակումբը 15 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիոնը» 9 միավորով 8-րդ տեղում է։