Calcio Mercado պարբերականի փոխանցմամբ Թուրինի «Յուվենտուսը» առաջին թիմի մի քանի ֆուտբոլիստների կվաճառի, որպեսզի բալանսավորի ֆինանսական վիճակը և համապատասխանի ՈՒԵՖԱ-ի ֆեյր-փլեյի կանոններին: Աղբյուրի փոխանցմամբ, ակնկալվում է ստանալ 300մլն եվրո, ինչը թույլ կտա փակել Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձով և տրանսֆերային արժեքով պայմանավորված ծախսերը:
Թուրինը լքելու հավակնորդների թվում նշվում են Միրալեմ Պյանիչի, Բլեզ Մատյուիդիի, Էմրէ Ջանի, ինչպես նաև Պաուլո Դիբալայի անունները:
Բացի այդ, թիմի ղեկավարությունը շարունակում է բանակցությունները Մարիո Մանջուկիչի՝ Քաթարի «Ալ Ղարաֆա» ակումբ տեղափոխվելու շուրջ: