«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ընտանիքի հետ մեկնել է Միլան` մասնակցելու ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը։
«Ճանապարհ դեպի Միլան` Լիոնելի և ևս երկու ուղեկցի հետ The Best FIFA Awards-2019 մրցանակաշխությանը»,- գրել է Մեսսի կին Անտոնելա Ռոկուցոն։
Հիշեցնենք` Մեսսին պայքարում է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հետ։
Միջոցառումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:
30-ին և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում։