Նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը ճանաչվել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Զարմանալի է, որ այս առիթով ակումբը ֆուտբոլիստին արձանիկ կամ շամպայն չի նվիրել, ինչպես ընդունված է Եվրոպայում: Լավագույնը ճանաչվելու կապակցությամբ Էդեգորը հսկայական ձուկ է ստացել: Բանն այն է, որ «Ռեալ Սոսյեդադը» պայմանագիր ունի BM սուպերմարկետների ցանցի հետ և հենց նրանք էլ կազմակերպել են այս ամենը: