Կիպրոսի առաջնության 4-րդ տուրում «Էնոսիս Պարալիմնին» սեփական հարկի տակ ընդունել է ԱՊՈԵԼ-ին ու 2։3 հաշվով ցավալի պարտություն է կրել վերջին վայրկյաններին։
Տանտերերի կազմում երկու գոլն էլ հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը՝ աչքի ընկնելով խաղի 64-րդ և 89-րդ րոպեներին։
ԱՊՈԵԼ-ը, սակայն, հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին Գյորգոս Մերկիսի ջանքերով խփել է պատասխան գնդակը, Մերկիսը 90+10-րդ րոպեին հաղթական գնդակն է խփել՝ հաղթական պարգևելով իր թիմին։
Հովհաննես Համբարձումյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ ու մասնակցել ամբողջ հանդիպմանը։
Այսպիսով, «Էնոսիսը» ընթացիկ մրցաշրջանում դեռևս ոչ մի միավոր չի վաստակել ու շարունակում է եզրափակել Կիպրոսի առաջնության մրցաշարային աղյուսակը։ ԱՊՈԵԼ-ն այս հաղթանակի շնորհիվ 6 միավոր է վաստակել ու գտնվում է 5-րդ տեղում։