Թաիլանդական Պատտայա քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ։
89 կգ քաշային կարգում պայքարը սկսել են Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը։ Պոկում վարժությունում մեր մարզիկները, ցավոք, անմասն մնացին մեդալներից։
Դավիթ Հովհաննիսյանը առաջին մոտեցմամբ չկարողացավ պոկել 160 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ հաջողեց, սակայն երրորդ մոտեցմամբ, որի համար 165 էր պատվիրել, չկարողացավ հաջողության հասնել՝ պոկում վարժությունն ավարտելով 160 կգ արդյունքով։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Հակոբ Մկրտչյանը, վստահ սկսեց՝ առաջին իսկ մոտեցմամբ գլխավերևում պահելով 163 կգ ծանրաձողը։ Մկրտչյանը փայլուն կատարեց նաև երկրորդ մոտեցումը՝ գլխավերևում պահելով 167 կգ ծանրաձողը։ Ցավոք, երրորդ մոտեցումը մեր ծանրորդը ձախողեց՝ չկարողանալով պոկելով 170 կգ-ն։
Արդյունքում, Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունն ավարտեց 167 կգ արդյունքով՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։
Նշենք՝ այս քաշային կարգում երիտասարդների աշխարհի ռեկորդ սահմանեց Վենեսուելան ներկայացնող 20-ամյա մարզիկ Ջիովանի Սանչեսը՝ 169 կգ արդյունքով։
89 կգ քաշային կարգում պոկում վարշփոքր ոսկին նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Ռևազաձեն՝ 172 կգ արդյունքով։