FIFA The Best մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն դարպասապահ ընտրվեց «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը:
Հավակնորդների թվում էին նաև «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Մորայես Էդերսոնը և «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը:
Մրցանակը հանձնեց Բրազիլիայի կանանց հավաքականի լեգենդար ֆուտբոլիսուհի Մարթան:
Հիշեցնենք, որ Բեկերը միակ մրցանակակիրը չէ «Լիվերպուլից»: Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նույնպես արժանացավ տարվա լավագույնի կոչմանը: