Իտալիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Ռոման» հյուրընկալվելու է «Բոլոնիային»:
Պաուլո Ֆոնսեկայի թիմը դաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով.
Լոպես, Կոլարով, Ֆասիո, Մանչինի, Ֆլորենցի, Վերետու, Քրիստանտե, Մխիթարյան, Պելեգրինի, Կլյուվերտ, Ջեկո
Հիշեցնենք, որ 3 խաղում Հենրիխ Մխիթարյանի ակումբը վաստակել է ընդամենը 5 միավոր, իսկ «Բոլոնիան» 7 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը և հաղթանակի դեպքում կհավասարվի գործող չեմպիոն «Յուվենտուսին» (10), որը գտնվում է 2-րդ տեղում՝ 12 միավոր վաստակած «Ինտերից» հետո: