Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» ընդունեց «Սոչիին»:
Հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով՝ հօգուտ հյուրերի: Առաջին գոլը 31-րդ րոպեին խփել է «Սոչիի» հարձակվող Անտոն Զաբոլոտնին : Երկրորդ խաղակեսի սկզբում «Դինամոյի» հարձակվող Սիլվեստր Իգբունը հավասարեցրեց հաշիվը։ 63-րդ րոպեին Իգբունը դարձավ դուբլի հեղինակ։ Երկու րոպե անց աչքի ընկավ հյուրերի պաշտպան Միխա Մեվլան։
«Սոչիին» հաղթանակ բերեց Ալեքսանդր Կարապետյանը, որը 90-րդ րոպեին գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը:
Այս հաղթանակից հետո «Սոչին» բարձրացավ 12-րդ հորիզոնական: