«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ «Մոնրեալ Իմփեքթի» դեմ ՄԼՍ-ի խաղում (2-1):
Մրցաշրջանի 26 խաղում 37-ամյա շվեդը խփել է 27 գնդակ և կատարել 5 գոլային փոխանցում: Ռմբարկուների մրցավազքում Իբրահիմովիչը նախկինի պես երկրորդ տեղում է «Լոս Անջելեսի» կիսապաշտպան Կարլոս Վելայից հետո (29 գոլ):