Լա լիգայի հինգերորդ տուրում երկրի գործող չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Գրանադային»։
Կատալոնական ակումբը անակնկալ պարտություն կրեց։ Հանդիպման հաշիվը բացվեց խաղի հենց մեկնարկում։ «Գրանադային» առաջ մղեց Ռամոն Ազիզը։ Երկրորդ կեսում Լիոնել Մեսսին և Անսու Ֆատին մտան փոխարինման՝ խաղը փրկելու, սակայն «Բարսելոնային» դա չհաջողվեց։ Ավելին, հանդիպման 65-րդ րոպեին Ալվարո Վադիլոն անվրեպ իրացրեց «կապտանռնագույնների» դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը։ Այսպիսով, «Գրանադան» հաղթեց 2-0 հաշվով։
«Բարսելոնան» երկրորդ պարտությունն է կրում Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Կատալոնական ակումբը արտագնա խաղերում միայն մեկ միավոր է վաստակել։ Վալվերդեի թիմը մնում է վաստակած 7 միավորով։
Դե իսկ ահա «Գրանադան» վաստակում է 10 միավոր և հավասարվում է առաջատարներ «Սևիլիային» ու «Աթլետիկոյին»։ Ճիշտ է՝ անդալուսիական ակումբը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։