Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում Վանաձորի «Լոռին» հյուրընկալել էր «Արարատին»:
Խաղի հաշիվը բացվեց արդեն 10-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Դավիթ Դավիդյանը:
Երկրորդ խաղակեսի սկզբում հաշիվը կրկնապատկեց Դավիթ Արշակյանը:
66-րդ րոպեին մրցակցի սխալից օգտվեց Ալեքսանդը Կոզլովը և հաշիվը դարձրեց 0-3:
«Լոռիին» հաջողվեց խփել հեղինակության գնդակը: Աչքի ընկավ Յեուլեն: Սակայն սա դեռ վերջը չէր: 87-րդ րոպեին Վեսլեն Ժունիորը մեծացրեց հաշվի տարբերությունը:
Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 19 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Լոռին» 13 միավորով մնաց երրորդ հորիզոնականում: