Ղազախստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Ակտոբեն» հյուրընկալվել է «Օրդաբասիին» ու 1։4 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել։
Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին, որն արդեն վերականգնվել է վնասվածքից։
Այս հանդիպումից հետո «Օրդաբասին» արդեն 52 միավոր ունի իր ակտիվում ու բարձրացել է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
Ինչ վերաբերում է «Ակտոբեին», ապա վերջինս ընդամենը 11 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը։
«Ակտոբեն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 29-ին՝ Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունելով «Տարազին»։