«Միլանի» հարձակվող Անտե Ռեբիչը որակազրկվել է եվրագավաթային 5 խաղով։ Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
26-ամյա խորվաթ ֆուտբոլիստը պատժվել է Եվրոպա լիգայի որակավորման փուլի՝ «Այնտրախտ»-«Ստրասբուր» (3-0) խաղում իր պահվածքի համար։ Ռեբիչը առաջին կեսում կարմիր քարտ էր ստացել ու դաշտից հեռանալով՝ վիրավորել մրցավար Օրել Գրինֆելդին։
Բացի դրանից, ՈՒԵՖԱ-ն «Այնտրախտին» տուգանել է 20 հազար եվրոյով երկրպագուների՝ իրեր նետելու համար ու պարտադրել մասամբ փակել ֆան-զոնան եվրագավաթային մյուս խաղերում։
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին իտալական գրանդը վարձակալել է Ռեբիչին։