Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Երևանը» Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Ուրարտուին»:
Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան միմյանց գոլ խփել:
Խաղի հաշիվը բացվեց միայն 64-րդ րոպեին: Արգիշտի Պետրոսյանը սեփական տուգանայինի մատույցներում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո տուգանային հարված նշանակվեց «Երևանի» դարպասին:
«Ուրարտուի» կազմում տուգանայինը գոլով եզրափակեց Եվգենի Կոբզարը: