«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան կարծիք է հայտնել Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ աշխատելու մասին:
«Այո, հոգնեցուցիչ է Գվարդիոլայի գլխավորությամբ խաղալը: Դրանում ոչ մի կասկած չկա: Բայց դա այն է, ինչ մենք պետք է անենք: Եթե ուզում ես ամեն տարի պայքարել տիտղոսների համար, պետք է ինչ-որ մեկն ամեն օր ճնշում գործադրի քեզ վրա:
Երբեմն դա այնքան էլ հեշտ չէ, բայց, բայց, մեկ է, հաճելի է աշխատել նրա հետ, ով քեզ թույլ չի տալիս թուլանալու:
Գվարդիոլայի լավ կողմն այն է, որ նա միշտ առաջ է գնում: Այն ամենը, ինչ նա ասում է քեզ, թույլ է տալիս աճել: Եթե դու բավականաչափ խելացի ես, հասկանում են. երբ մարզիչը խոսում է բարձրացրած տոնով, դա չպետք է անհանգստացնի քեզ: Նա պարզապես ձգտում է քեզ ու թիմին ավելի լավը դարձնել», — Սիլվայի խոսքերն է մեջբերել AS-ը: