Իսպանիայի Լա լիգայի հինգերորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանոյում» ընդունել էր «Սելտային»։
Դիեգո Սիմեոնեի սաները սեփական հարկի տակ այս մրցաշրջանում առաջին անգամ միավորներ կորցրին Պրիմերայում։ Թիմերը այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասները։ Խաղն ավարտվեց 0-0 հաշվով։
«Աթլետիկոն», վաստակելով 10 միավոր, հավասարվում է առաջատար «Սևիլիային»։ Խուլեն Լոպետեգիի թիմը վաղը մրցելու է Մադրիդի «Ռեալի» հետ։ «Սելտան» 5 միավոր է վաստակում։