«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար-Սուլշերը Եվրոպա լիգայի «Աստանայի» դեմ խաղից հետո (1-0) խոսել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին:
Նորվեգացի մասնագետը հաստատել է, որ Անտոնի Մարսիալը, Պոլ Պոգբան և Լյուկ Շոուն բաց են թողնելու Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ կայանալիք հանդիպումը:
Սուլշերը հույս է հայտնել, որ վնասվածք ունեցող մեկ այլ ֆուտբոլիստ Դենիել Ջեյմսը պատրաստ կլինի առաջիկա խաղին:
ԱՊԼ-ում 5 տուրից հետո ՄՅՈւ-ն վաստակել է 8 միավոր և չորրորդն է մրցաշարային աղյուսակում: Եվրոպա լիգայում թիմը մեկնարկեց դժվարին հաղթանակով՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Աստանայի» նկատմամբ:
«Վեսթ Հեմ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա կիրակի և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: