Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարը սկսել է 1/16 եզրափակչից՝ մրցելով Լատվիան ներկայացնող Անդրիուս Մազեիկայի հետ։
Հայ ըմբիշը շատ վստահ գոտեմարտ է անցկացրել ու 10:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել:
Կաջոյանը դուրս է եկել ԱԱ-ի 1/8 եզրափակիչ:
Այսօր ավելի վաղ,125 կգ քաշային Լևան Բերիանիձեն որակավորման փուլում 2:3 հաշվով պարտվել էր Ուկրաինան ներկայացնող Օլեքսանդր Խոտսյանիվսկիին:
Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը պայքարի էին մտել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որոնք պարտություն էին կրել մեկական հաղթանակ տանելուց հետո: