Ըմբիշներ Վարուժան Կաջոյանն ու Լևան Բերիանիձեն, ինչպես հայտնի է, պարտվել են Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ավարտին մոտեցող ԱԱ-ում։
74 կգ քաշային Կաջոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10։2 հաշվով հաղթել էր լիտվացի մրցակցին։ 1/8-ում հայ ըմբիշը 4։10 հաշվով պարտվել է ուկրաինացի Վասիլի Միխայլովին։
Վերջինս էլ պարտվել է քառորդ եզրափակչում՝ Կաջոյանին զրկելով բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից։
125 կգ քաշային Լևան Բերիանիձեն մեկնարկային գոտեմարտում 2։3 հաշվով պարտվել է ուկրաինացի Ալեքսանդր Խոցինավսկիին։ Վերջինս հասել է կիսաեզրափակիչ։ Բերիանիձեն պահպանում է բրոնզե մեդալի համար պայքարելու շանսերը։