ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի լավագույն ֆուտբոլիստների հավակնորդների ցանկը։
Լոնդոնի «Արսենալի» 18-ամյա կիսապաշտպան Բուկայո Սական, ով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Այնտրախտի» դեմ խաղում (3-0), հավակնորդների թվում է։ Ցանկում է հայտնվել «Լուդոգորեցի» հարձակվող Կլաուդիու Կեշեյրուն, ով ԲԿՄԱ-ի դեմ խաղում (5-1) դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն «Բաշակշեհիրի» դեմ խաղում (3-0) փայլուն տպավորություն թողեց։ Երիտասարդ ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ, ինչպես նաև գոլային փոխանցում կատարեց Էդին Ջեկոյին։ Նա նույնպես լավագույնի կոչման հավակնորդների թվում է։
«Բազելի» կազմում «Կրասնոդարի» դարպասը երկու գնդակ ուղարկած Կևին Բուան ևս հավակնորդների թվում է։