«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» հետ մրցակցության մասին:
«Պետք է հասկանալ, եթե մենք անցյալում ինչ-որ բան ենք արել, ապա չի նշանակում, որ կկարողանանք դա կրկնել վաղը կամ մյուս օրը։ Արդեն բազմիցս ասել եմ, որ «Լիվերպուլը» ամենաուժեղ մրցակիցն է, որին ես բախվել եմ մարզչի կարիերայում։ Դա թուլության դրսևորում չէ։
Ես ասել եմ այն ժամանակ, երբ «Լիվերպուլը» առջևում էր և կրկնում եմ այն ժամանակ, երբ մենք նրանց առաջ էինք:
Նրանք բացարձակապես ամեն ինչ ունեն դիրքային խաղի հակագրոհների, պաշտպանության և հարձակման համար: Բայց դա մարտահրավեր է մեզ համար», – Գվարդիոլայի խոսքերը փոխանցում է Goal.com-ը: