«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը գովաբանել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին, տեղեկացնում է Tuttosport-ը:
«Բարսելոնան նրա տունն է. այդ փոքրիկ «սատանան» սերտաճել է այդ քաղաքին: Իհարկե, նա կարող է հեռանալ, բայց դա ոչինչ չի փոխում:
Լեոն այնքան հասարակ տղա է, որ չի էլ գիտակցում ՝ նա ֆուտբոլի աստվածն է:
Եթե իր ցանկությամբ լիներ, նա առանց թիկնապահի կշրջեր ամբողջ աշխարհում»,-ասել է Ֆաբրեգասը:
Հիշեցնենք, որ Մեսսին կարիերան կարող է շարունակել ՊՍԺ-ում: