«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ «Չելսին» այս մրցաշրջանում Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է:
«Ես տեսնում եմ, որ «Տոտենհեմը» լավ է գործում այս մրցաշրջանում, բայց «Չելսին» հիմա ֆավորիտ է ինձ համար:
Նրանք ունեն պահեստային մեծ նստարան, հիանալի խաղացողներ և լավ արդյունքներ:
Այժմ նրանց թիմը հիանալի համալրված է, և նրանք յուրաքանչյուր խաղում կարող են փոխել մեկնարկային կազմը»,- մեջբերում է Կլոպին Goal-ը: