ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռավար ասուլիսի ընթացքում պատասխանեց ArmSport-ի այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում պայմանավորված խաղերի վերաբերյալ քննությունը:
«Արդեն այս մրցաշրջանի մեկնարկից հետո այս պահի դրությամբ այլևս չենք ստանում պայմանավորված խաղերի մասին ահազանգեր: Դա նշանակում է՝ ճիշտ ճանապարհով ենք գնում: Իհարկե, երբեք չի կարելի խնդիրը վերահսկողությունից դուրս թողնել: Այս պահի դրությամբ խնդիրը Հայաստանում 99 տոկոսով համարում եմ լուծված, 100 %-ով երբեք չես կարող վստահ լինել:
Գիտեք, որ իրավապահների օգնությամբ ևս աշխատանք էր սկսվել. սեպտեմբերից դադար էինք վերցրել պատերազմի պատճառով, կարծում եմ հիմա նորից կվերկսկսվեն այդ աշխատանքները՞
Նաև ասեմ, որ որոշ անհատներ ու «Լոկոմոտիվ» ակումբը ՀՖՖ-ի դեմ դիմել էին Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան, որը մերժել էր «Լոկոմոտիվին», դա ևս ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղով ենք ընթանում»,-ասաց Մելիքբեկյանը:
Նա նշեց, որ բողոքարկման գործընթացի վերաբերյալ առջևում դեռ փուլեր կան: Հիմա ՀՖՖ-ն իրավական գործընթացների մեջ է: