Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ճանաչվել է 2019 թվականի` լավագույն երիտասարդ մարզիկ:
Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարությունն ամփոփել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019» ծրագիրը: Դեկտեմբերի 12-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի է ունեցել ծրագրի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք` 2019 թվականի ընթացքում 21-մարզիկը նախ դարձել է 30-րդ ամառային Ուսանողական խաղերի չեմպիոն, այնուհետև չինական Ուհանում կայացած Համաշխարհային բանակային խաղերում և Գերմանիայի Կոտբուս քաղաքում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բրոնզե մեդալակիր։

