«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Իսպանիայի առաջնության շրջանակում «Ռեալի» հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին.
«Շատ ուժեղ «Ռեալ» եմ ակնկալում: Նրանք հիմա լավ մարզավիճակում են գտնվում: Սրանք առանձնահատուկ խաղեր են՝ անկախ նրանից, թե թիմերն ինչ վիճակում են գտնվում: Հիմա թե՛ «Բարսելոնան» և թե՛ «Ռեալը» լավ մարզավիճակում են»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը պետք է կայանա դեկտեմբերի 18-ին «Կամպ Նոու» մարզադաշտում: Ի սկզբանե, այն նշանակված էր հոկտեմբերի 26-ին, սակայն հետաձգվեց՝ Կատալոնիայի մայրաքաղաքում տիրող անկարգությունների և ցույցերի պատճառով: