Պատմության մեջ առաջին անգամ Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն է դարձել «Բուդե-Գլիմտը»:
Արկտիկական շրջանում գտնվող Բուդե քաղաքի ակումբը հիմնադրվել է 1916 թվականին:
Նախկինում ակումբը չորս անգամ եղել է ազգային առաջնության արծաթե մեդալակիր, մեկ անգամ էլ՝ բրոնզե: Թիմը երկու անգամ նվաճել է Նորվեգիայի գավաթը:
«Բուդե-Գլիմտը» համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենահյուսիսային չեմպիոնն է: Ակումբը շրջանցել է «Ակյուրեյրեի» նվաճումը, որը 1989 թվականին դարձել էր Իսլանդիայի առաջնության հաղթող: